Կալյան Դոմբիվլի
անգլ.՝ Kalyan-Dombivli | ||
Երկիր | Հնդկաստան | |
---|---|---|
Համայնք | Thane district? | |
Մակերես | 137,15 կմ² | |
ԲԾՄ | 13 մետր | |
Բնակչություն | 1 246 381 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 251 | |
Ավտոմոբիլային կոդ | MH-05 | |
Պաշտոնական կայք | kdmc.gov.in | |
| ||
Կալյան Դոմբիվլի (անգլ.՝ Kalyan-Dombivli), քաղաք Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում։ Գտնվում է Մումբայից 60 կմ դեպի արևելք։ Այն Մումբայի մետրոպոլիայի մի մասն է[2]։ Կազմավորվել է 1982 թվականին՝ միավորելով Կալյան և Դոմբիվիլի քաղաքները։ Տարածքի մակերեսը կազմում է 137,15 քառակուսի կմ։
Ֆիզիկական և աշխարհագրական բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից միջինը 7 մետր է։ Այն գտնվում է Մումբայից 53 կմ հեռավորության վրա[3]։
Կլիման արևադարձային է։ Միջին ջերմաստիճանը 27,1 °C է։ Տարեկան տեղումների քանակը 2818 մմ է։ Մայիսի միջին ջերմաստիճանը (ամենաշոգ ամիսը) 30,5 °C է, իսկ հունվարինը (ամենացուրտ ամիսը)՝ 23,4 °C[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալներով Կալյան Դոմբիվլիի բնակչությունը կազմել է 1 246 381 մարդ՝ որոնցից 650 075 տղամարդ և 596 306 կին։ Սեռերի հարաբերակցությունը կազմել է 917 կին, 1000 տղամարդ։ Գրագիտության մակարդակը՝ 93,06% է, նրանցից գրագիտության մակարդակը տղամարդկանց շրջանում կազմել է 96,11%, կանանց շրջանում՝ 89,73%։ 6 տարեկանից ցածր երեխաների թիվը 117167 է կամ քաղաքի բնակչության 9,4%-ը[5]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը մասնագիտացած է քիմիական արտադրանքի, սինթետիկ մանրաթելի և էլեկտրական սարքավորումների արտադրության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.censusindia.gov.in/2011-prov-results/paper2/data_files/India2/Table_2_PR_Cities_1Lakh_and_Above.pdf
- ↑ ССГН
- ↑ Kalyan Dombivli Municipal Corporation Արխիվացված 2004-10-16 Wayback Machine
- ↑ Climate: Kalyan-Dombivali — Climate graph, Temperature graph, Climate table
- ↑ Kalyan and Dombivali City Population Census 2011 | Maharashtra
Արտաքին հղոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քաղաքային կրթության պաշտոնական կայք Նարգիլե Դոմբիվլի» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.